ԲԱԳՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կինոռեժիսոր

13 օգոստոս, 1929 - 6 ապրիլ, 1990

Ծնվել է Բաքվում: Եղել է դերասանուհի Անահիտ Ղուկասյանի ամուսինը: 1938-46թթ բնակվել է Իրանում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1956թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: 1957-61թթ սովորել է ասպիրանտուրայում` Հայաստանի ԳԱԱ գրականության ինստիտուտի և Մոսկվայի համաշխարհային գրականության ինստիտուտի: 1961թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` սկզբում որպես խմբագիր, ապա` ռեժիսոր: Որպես ռեժիսոր-ստաժոր աշխատել է Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմում: Նկարահանել է «Աղքատի պատիվը» (1969թ., Ա.Սամվելյանի հետ), «Հնձան» (1973թ.), «Իմ սիրտը լեռներում է» (1975թ.), «Աշնան արև» (1977թ.), «Տերը» (1983թ.), «Ադամամութ» (1989թ.) ֆիլմերը: 1988թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար