ՎԱՀԱԳՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Դերասան, բեմադրիչ

12 մարտ, 1938 - 1 հուլիս, 1991

Ծնվել է Երևանում: Եղել է դերասան Վաչե Բագրատունու որդին: 1964-74թթ աշխատել է Սարատովի և Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոններում և կոնսերվատորիաներում: 1974-88թթ եղել է Նովոսիբիրսկի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1981-88թթ` օպերային ամբիոնի պրոֆեսոր: Համատեղ դասավանդել է Նովոսիբիրսկի կոնսերվատորիայում: Բեմադրել է Պ.Չայկովսկու «Օրլեանի կույսը», Բիզեի «Կարմեն», Վերդիի «Տրավիատա», Իվանովի «Տարօրինակ պատահար», Ն.Գոգոլի «Ռևիզորը», Բոնդևիլի «Տիկին Բովարի», Բորոդինի «Իշխան Իգոր» և այլ օպերետներ: Բեմադրություններ է իրականացրել նաև Դոնեցկում, Ուլան-Բատորում, Ստամբուլում և այլուր: Նկարահավել է «Լեռնային լճի գաղտնիքը» (1954թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.), «Լալվարի որսկանը» (1966թ.) և այլ ֆիլմերում: 1977թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1983թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1988թ.` ՌԴ Պատվո շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար