Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՀՈՎԻԿ ՎԱՆՅԱՆ

Դերասան

23 հունվար, 1948 - 7 մարտ, 2013

Ծնվել է Բաքվում: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, տեղափոխվել է Երևան: 1965-69թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Կիմ Արզումանյանի արվեստանոցում: Ուսումն ավարտելուց հետո, մեկ տարի խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1971թ-ից աշխատել է Լենինականի պետական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն)` որպես դերասան: Մարմնավորել է տասնյակից ավելի դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ժ.Սարտրի «Անշիրիմ մեռելներ» (Ֆրանսուա), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սուրեն), Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս» (Օլեգ) և այլն: Դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում և ռադիոբեմադրություններում: Նկարահանվել է «Կրակոց սահմանի վրա» (1970թ.), «Կամոյի վերջին սխրանքը» (1973թ.), «Զինվորը և փիղը» (1977թ.), «Ապրեցեք երկար» (1979թ.), «Պսակադրության օրը պետք է ճշտել» (1979թ., ՌԴ), «Մասնավոր դեպք» (1983թ.), «Մադամ Վոնգի գաղտնիքները» (1986թ., ՌԴ), «Մենավոր ընկուզենի» (1986թ.), «Հսկաներն օվկիանոսում» (1991թ., ՌԴ) և այլ ֆիլմերում: 1988-92թթ աշխատել է Երևանի Էքսպերիմենտալ (Փոսի) թատրոնում` որպես դերասան: 1992թ-ից զբաղվել է բիզնեսով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար