Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1946թ. հունվարի 13-ին, ՀՀ Ալավերդի քաղաքում: 1972թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1972-74թթ աշխատել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) պետական դրամատիկական թատրոնում, 1974-92թթ` Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում` որպես ռեժիսոր: 1989թ. նրա բեմադրած Ս.Մրոժեկի «Մարդակերները» ներկայացումն արժանացել է լեհական դրամատուրգիայի միջազգային փառատոնի առաջին մրցանակին: 1992թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես ռեժիսոր, 1993թ-ից` գլխավոր ռեժիսոր: Բեմադրել է Վ.Կորոստիլյուկի «Փիրոսմանի», Գ.Սարգսյանի «Հորովել», Ա.Դուդարևի «Երեկո», Մ.Մրոժեկի «Մարդակերները», Ն.Սայմոնի «Շիկացած սիրեկանը», Հ.Թումանյանի «Անբան Հուռին», Մոլիերի «Տարտյուֆ» և այլ պիեսներ: 1976թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2003թ-ից` պրոֆեսոր), որտեղ 1998-2006թթ եղել է պրոռեկտոր, 2006-11թթ` ռեկտորը: Պիեսներ է բեմադրել նաև Օդեսայի դրամատիկական թատրոնում, ԵՏԹ-ում, հեռուստաթատրոնում: Նկարահանվել է «Արձակուրդ ծովափին» (1986թ.), «Քառյակ» (1987թ.), «Երեք նավազներ տոթ անապատում» (1991թ.) ֆիլմերում: 2003թ. լույս է տեսել նրա ստեղծագործական կյանքին նվիրված «Թատերական կոլաժ» ժողովածուն: 2010թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` Ա.Չեխովի «Հոբելյան» ներկայացման համար: 2004թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար