ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դերասան, պրոդյուսեր

Ծնվել է 1948թ. սեպտեմբերի 15-ին, ՀՀ Աբովյանի շրջանի Ջրվեժ գյուղում: 1968-71թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1983թ. Մոսկվայում մասնակցել է կինեմատոգրաֆի բարձրագույն դասընթացներին: 1971-82թթ եղել է Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի արտադրական բաժնի պետը, ապա` ստուդիայի փոխտնօրենը, 1982-84թթ` Հ.Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրական բաժնի պետը, 1984-91թթ` «Հայֆիլմ» կինոստուդիայի փոխտնօրենը, 1991-2005թթ` տնօրենը: 2005թ. ղեկավարել է «CS FILMS» ՓԲԸ-ն: 2006թ. եղել է ՀՀ մշակույթի նախարարը: Նույն թվականից ղեկավարում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը: Նկարահանվել է «Հրդեհ» (1983թ.), «Կա-կա-դու» (1992թ.), «Լաբիրինթ» (1994թ.) և այլ ֆիլմերում: 2009թ. եղել է «Սահման» ֆիլմի պրոդյուսերը: 2002թ. և 2003թ. արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրի` «Քրիստոնեություն 1700» տոնակատարության անցկացման աշխատանքներին գործում մասնակցություն ցուցաբերելու և Համահայկական երրորդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը աջակցելու համար, 2004թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրի` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվ մասնակցելու համար, 2007թ.` Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի շնորհակալագրի` Համահայկական չորրորդ խաղերը կազմակերպելու համար, 2009թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի` հայկական կինոյում ունեցած վաստակի համար: 2012թ-ից նաև «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության նախագահն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար