ԳԵՈՐԳԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Կոմպոզիտոր

2 օգոստոս, 1945 - 7 նոյեմբեր, 2011

Ծնվել է Ուկրաինայի Խարկով քաղաքում: Վաղ տարիքից սկսել է նվագել ակորդեոն: 1964թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի ակորդեոնի բաժինը: Սովետական բանակում ծառայության տարիներին նվագել է զինվորական նվագախմբում և գրել է երաժշտություններ: 1965թ. գրել է առաջին՝ «Дороги» երգը: Այդ տարիներին համագործակցել է «Юность» ռադիոկայանի հետ, գրել երաժշտություն էստրադային սիմֆոնիկ նվագախմբի համար: Հեղինակել է երաժշտություններ զինվորականների, նավաստիների, ձկնորսների, վարորդների, երկրագետների և այլ մասնագետների համար: Նրան ճանաչում են բերել հետագա տարիներին հեղինակած «Мои года, мое богатство», «Береза», «Проводы любви», «Поговорим», «Вы мне нравитесь» երգերը: Կոմպոզիտորի երգերը կատարել են այդ ժամանակվա հանրահայտ արտիստներ Աննա Գերմանը, Վախթանգ Կիկաբիձեն, Իոսիֆ Կոբզոնը, Լև Լեշչենկոն, Մուսլիմ Մոգամաևը, Մայա Կրիստալինսկայան և ուրիշներ: 1969թ-ից եղել է «Մոսհամերգ» միավորման արտիստ: Գրել է նաև կինոերաժշտություններ («Տղամարդիկ և մնացած ամենը», 1986թ., «Չեմ ուզում ամուսնանալ», 1993թ.): 1983թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1995թ.՝ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2001թ.՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2006թ.՝ ՌԴ «Պատվո նշան» շքանշանի: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար