Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Գևորգ Հաճյան

Օպերային երգիչ

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԳՈՒՐԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դերասան

9 հունիս, 1905 - 2 հունվար, 1973

Ծնվել է Գանձակում: 1927-29թթ սովորել է Բաքվի հայկական թատրոնի ստուդիայում: 1929-45թթ աշխատել է Բաքվի, 1949-71թթ` Ստեփանակերտի թատրոնում` որպես դերասան: Մարմնավորել է հատկապես բնութագրական կերպարներ, խաղացել նաև դրամատիկ դերեր: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Մարութխանյան), «Պատվի համար» (Սուրեն), «Չար ոգի» (Գիժ Դանիել), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Մարմարով), «Էլի մեկ զոհ» (Սարգիս), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Քաջ Նազար), Մուրացանի «Ռուզան» (Հասան Ջալալ), Ս.Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» (Տեր Ավետիք), Բ.Սեյրանյանի «Սամվել» (Մերուժան), Ժ.Հարությունյանի «Գլխի գինն է 50 միլիոն» (Ղազար), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Մեք Գրիգոր), Մ.Գորկու «Հատակում» (Լուկա), Օ.Բալզակի «Խորթ մայրը» (Գոդար), Ս.Վուրղունի «Վագիֆ» (Շեյխ Ալի) և այն: Նկարահանվել է «Հեղնար աղբյուր» կինոնկարում: 1957թ. արժանացել է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Ստեփանակերտում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար