ԿԱՐՊԻՍ ՄՈՒԿԱՍՅԱՆ

Դերասան

20 մայիս, 1925 - 27 հունվար, 1991

Ծնվել է Մոսկվայում: Ավարտել է Շչեպկինի անվան թատերական ուսումնարանը: 1952թ-ից եղել է Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնի դերասան: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Համլետ» (Կլավդիոս), Յ.Էդլիսի «Աշխարհն առանց ինձ» (Մենշիկով), Ա.Չեխովի «Չայկա» (Շամրաև), Ն.Լեսկովի «Լեդի Մակբեթ` Մցենսկու կոմսուհին» (Փաստաբան) և այլն: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Ինքնաթիռները վայրէջք չկատարեցին» (1963թ.), «Ողջույն, մեր հայրեր» (1969թ.), «Տաղանդներ և երկրպագուներ» (1971թ.), «Խիղճ» (1974թ.), «Դա մենք չենք անցել» (1975թ.), «Անցում ամառային ժամանակի» (1986թ.), «Հետաքննությունը վարում են խելացիները» (1985թ.) և այլն: Մահացել է Մոսկվայում, թաղված է տեղի հայկական գերեզմանատանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար