Գևորգ Աքիմյան

Թարգմանիչ

Ջավախեցի

Արձակագիր, լրագրող

Ֆրունզե Ելանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արտավազդ Փելեշյան

Կինոռեժիսոր

Ռաֆայել Գասպարյանց

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Գրիգոր Մարիկյան

Բեմանկարիչ, գրաֆիկ

Շմավոն Շմավոնյան

Գեղանկարիչ

Աշոտ Ազատյան

Գեղանկարիչ

ԴերՀովա

Կոմպոզիտոր

 

 

 

 

ՌԱՖԱՅԵԼ ԱԹՈՅԱՆ

Գեղակարիչ, դերասան

31 հունվար, 1931 - 5 հուլիս, 2014

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1944-46թթ սովորել է տեղի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1948-53թթ` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1954-59թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում: Հեղինակել է մի շարք բնանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ: Նրա դեղնադարչնագույն կոլորիտով նկարներում պատկերված բնության ֆոնի հիմքը Շիրակի լեռնաշխարհն է` «Աղջիկները բակում» (1975թ.), «Ձիակառք ճերմակ ձիերով» (1978թ.), «Կինը և ծառը» (1978թ.), «Խնոցի» (1980թ.) և այլն: Նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» (1987թ.), «Կարոտ» (1990թ.) կինոնկարներում: Վերջինում մարմնավորել է գլխավոր հերոս Առաքելի կերպարը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բելգրադում (1974թ.), Երևանում (1976թ., 1983թ., 1986թ.), Վիեննայում, Ձալցբուրգում (1984թ.), Ավինյոնում (1986թ.): 1982թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: 1991թ-ից բնակվել է ԱՄՆ-ում: Մահացել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար