ՅՈՒՐԻ ԱՐՈՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1950թ. հուլիսի 17-ին, Վրաստանում: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը և ՌԴ Յարոսլավլի Վոլկովի անվան թատերական ուսումնարանը: 1970-ական թվականներին մասնագիտացել է որպես դերասան-ծաղրածու կրկեսի դերասաններ Յ.Նիկուլինի և Կարանդաշի մոտ, որից հետո երկար տարիներ աշխատել է Մոսկվայի կրկեսում: Աշխատել է նաև ՌԴ մի շարք թատրոններում: Գրել է ֆիլմերի սցենարներ, բանաստեղծություններ, հեքիաթներ: Խաղացել է մի շարք ֆիլմերում` «Երիտասարդ կինը» (1978թ.), «Սև և սպիտակ կախարդանք» (1983թ.), «Պարոն կազմակերպիչ» (1988թ.), «Գաղտնի խորհրդական» (1988թ.), «Ջարդած լապտերների փողոցը» (1998թ.), «Ծիածանի տասնչորս գույները» (2000թ.), «Բարոն անունով» (2001թ.), «Կանացի մտածելակերպ» (2006թ.), «Ավազակային Պետերբուրգ» (2007թ.), «ГИБДД и т.д.» (2008թ.) և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար