Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ՀԱԿՈԲ ԱԶԻԶՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

Ծնվել է 1938թ. ապրիլի 19-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1964թ-ից աշխատում է Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան, որտեղ 1995-2000թթ եղել է տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 2001-02թթ` գլխավոր ռեժիսորը: 1973թ-ից դասավանդում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, 2003թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում (2004թ-ից` պրոֆեսոր): Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), «Ամուսիններ» (Սամսոնյան), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Արբենին), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Միքայել), «Չար ոգի» (Գիժ Դանիել), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» (Բոլենբրոկ), «Լիր արքա» (Լիր), Ն.Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի» (Անդրե) և այլն: Բեմադրել է Հ.Մաթևոսյանի «Աշնան արև», Ա.Աղասարյանի «Անառակ որդու վերադարձը» և այլ պիեսներ: Նկարահանվել է ֆիլմերում` «Աղքատի պատիվը» (1969թ.), «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Հնձան» (1973թ.), «Այս կանչ կարմիր աշխարհը» (1975թ.) և այլն: Խաղացել է հեռուստաթատրոնում, հանդես եկել նաև ասմունքով: 2005թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալի, 2011թ. և 2013թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակի, 2014թ.՝ Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչման, 1978թ.՝ Հայաստանի վաստակավոր, 2004թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար