
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

9 օգոստոս, 1932 - 14 ապրիլ, 1994
Ծնվել է ՀՀ Աշտարակ քաղաքում: 1954թ. ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1954-55թթ աշխատել է Նոր Բայազետի (այժմ` Գավառ) շրջանային թերթում` որպես պատասխանատու քարտուղար, 1955-57թթ` «Սովետական Հայաստան» օրաթերթում` որպես գրական աշխատող, 1957-61թթ` «Ավանգարդ» թերթում` որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ: 1961-66թթ եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, 1967-75թթ՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը, 1975-81թթ՝ Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը, 1981-88թթ՝ նախագահը, 1976թ-ից՝ ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղարը, 1988-94թթ` Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահը, 1994թ.` «Երկիր Նաիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիրը։ Գրականություն է մտել բանաստեղծություններով («Բալլադ մարդու մասին», 1958թ.), այնուհետև անցել է արձակի, գրել «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «Ապրած և չապրած տարիներ» (1970թ.), «Վերջին ուսուցիչը» (1980թ.) վիպակները և այլ գործեր։ Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված նրա «Հայկական էսքիզներ» (1969թ., 1984թ., Բեյրութ՝ 1983թ.) էսսեն։ Գրողի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը («Քաղաքի կիսաբաց լուսամուտները», 1964թ., «Դեղատուն «Անի», 1973թ. և այլն)։ Հայաստանի լեռնային գյուղերի ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված նրա «Մենավոր ընկուզենին» (1981թ.) վեպը։ Հեղինակի հրապարակախոսական, ուղեգրական, գրաքննադատական նյութերն ի մի են բերված «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977թ.) գրքում։ Բեմադրվել է նրա «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975թ.) թատերգությունը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979թ.), «Հայկական էսքիզներ» (1980թ.), «Ապրած և չապրած տարիներ» (1982թ.) գործերը։ Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 1985թ. բեմադրել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման: Հրատարակվել են նաև նրա «Վերջին գիշերը» (1959թ.), «Անավարտ դիմանկարներ» (1963թ.), «Վերածնունդ» (ժողովածուում տեղ են գտել «Մեհրաբի աղբյուրը» և «Կոմբայնավարը այնպես, ինչպես որ կա» գործերը, 1977թ.), «Ընտիր երկեր» (2 հատոր, 1983թ.), «Կրակե շապիկ» (1986թ.), «Չորս վիպակ» (1990թ.) և այլ գրքեր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լիտվերեն, լատիշերեն, բուլղարերեն, անգլերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, ուկրաիներեն, վրացերեն և այլ լեզուներով: 1975-85թթ եղել է ՀԽՍՀ, 1984-89թթ` ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների, 1990-94թթ` ՀՀ ԱԺ պատգամավոր: 1982թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով: 1969թ. արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության («Հայկական էսքիզներ» վիպակ-էսսեի համար), 1979թ.՝ ՀՀ Պետական մրցանակի («Վերջին ուսուցիչը» վիպակի համար)։ Սպանվել է Երևանի սեփական բնակարանի շքամուտքի մոտ, թաղված է Աշտարակում: 2000թ. Երևանի թիվ 51 դպրոցը անվանակոչվել է Վարդգես Պետրոսյանի անունով, գրողի հարթաքանդակի հանդիսավոր բացումը կատարվել է 2006թ. (քանդակագործ՝ Էդուարդ Շախիկյան):