Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱԴԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

Կոմպոզիտոր

21 փետրվար, 1921 - 1 ապրիլ, 2000

Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 1938թ. ընդունվել է Երևանի երաժշտական ուսումնարան: 1945թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Վարդգես Տալյանի դասարանը: 1948թ. կատարելագործվել է Մոսկվայի հայկական մշակույթի տանը կից ստուդիայում` Հենրիխ Լիտինսկու արվեստանոցում: Հայաստանում զբաղեցրել է մի շարք պաշտոններ Պատանի հանդիսատեսի թատրոնում, հեռուստառադիոյում, Հայաստանի կոմպոզիտորների միությունում, որի պատասխանատու քարտուղարն է եղել և արտասահմանյան կապերի հանձնաժողովի նախագահը: Բազմիցս գործուղվել է արտասահման: Նրա գործերը հնչել են Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Անգլիայում, Ավստրիայում, Չեխոսլովակիայում և այլուր՝ լավագույն մենակատարների, անսամբլների և նվագախմբերի կատարմամբ: Ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ («Սևան», 1951թ., «Արա լեռ», 1994թ.) և կամերային ժանրերում` Տիգրան Պետրոսյանին նվիրված սիմֆոնիա, սիմֆոնիկ պատկերներ, թավջութակի երեք կոնցերտներ, ջութակի, թավջութակի մենանվագ սոնատներ, լարային կվարտետներ, պիեսներ ջութակի, դաշնամուրի համար, ռոմանսների շարք ըստ Եղիշե Չարենցի և այլ գործեր: Եղել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի: 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար