Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Դավիթ Գրիգորյան

Կիթառահար

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

 

 

 

 

ԱՐԱԶԻ

Արձակագիր, թարգմանիչ

20 մարտ, 1878 - 22 դեկտեմբեր, 1964

Մովսես Հարությունյան

Ծնվել է Վրաստանի Շուլավեր (այժմ` Շահումյան) գյուղում։ Հայտնի է եղել նաև «Ֆերնանդո» անունով: Նախնական կրթությունն ստացել է Շուլավերում: 1898թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական դպրոցը: 1899թ. տեղափոխվել է Պետերբուրգ, սովորել տեղի տեխնոլոգիական ինստիտուտում։ Եղել է Ստեփան Շահումյանի դասընկերը, որն իր հեղափոխական հայացքներով որոշակի ազդեցություն է թողել ապագա գրողի գաղափարական համոզմունքների վրա։ 1901-05թթ մասնակցել է ուսանողների հեղափոխական ցույցերին, որի համար ձերբակալվել է: 1906թ. վերադարձել է Թիֆլիս և նույն թվականին «Մուրճ» ամսագրում Ֆերնսւնդո ծածկանունով տպագրել իր անդրանիկ պատմվածքը՝ «Դոն Կարապետի արշավանքը դեպի Կղերաստան»: Հեղափոխական վերելքի շրջանում հանդես է եկել պատմվածքներով՝ «Մենավոր լապտերը» (1912թ.), «Վերջին երազը» (1912թ.), «Արև» (1913թ.), «Կիսատ տունը» (1913թ.), «Վիրավոր թռչունը» (1913թ.), «Հեքիաթը» (1913թ.), «Արյունոտ ծաղիկներ» (1916թ.) և այլն: 1914թ. Հակոբ Հակոբյանի հետ հրատարակել է «Կարմիր մեխակներ» և «Բանվորի ալբոմ» ժողովածուները։ 1920-ական թվականների վերջերին և 1930-ական թվականների սկզբներին գրողի ստեղծագործության մեջ արտացոլվել են սոցիալիստական շինարարությունը և ձնավորվող նոր անհատի հոգեբանությունը։ «Ընկեր Մուկուչը» (1924թ.), «Հազար գլխանի» (1931թ.) պատմվածքները, «Լուսնի շուլերով» (1932թ.), «Ջրվեժի ցոլքում» (1933թ.) վիպակները նրա ստեղծագործության այդ էտապը խորհրդանշող երկերն են։ 1940թ. լույս է ընծայել «Այրվող հորիզոն» պատմահեղափոխական վեպը՝ նվիրված դարասկզբի ուսանողակպն խմորումներին ն բանվորական շարժումներին։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին հրատարակել է «Հայրենիքի կանչը» (1942թ.) և «Անհաղթները» (1944թ.) պատմվածքների ժողովածուները։ Ետպատերազմյան շրջանում լույս է տեսել «Իսրայել Օրի» (1959թ.) պատմավեպը։ Կատարել է մի շարք թարգմանություններ Մ.Գորկու երկերից: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ընտրվել է ՀԽՍՀ 1-ին, 3-րդ և 4-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և այլ շքանշաններով ու մեդալներով։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար