Հովսեփ Վարդանյան

Գրող, պատմաբան

Փառնակես

Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան

Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան

Դերասան

Այծեմնիկ Զարդարյան

Քանդակագործ

Արթուր Փինաջյան

Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան

Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան

Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան

Ճարտարապետ

Վերա Ասլանյան

Թարգմանիչ

Կարո Մկրտչյան

Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան

Բանաստեղծ, արձակագիր

Առնո Խայաջանյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ

Դրամատուրգ

14 հուլիս, 1934 - 24 ապրիլ, 2004

Ժիրայր Տեր-Անանյան

Ծնվել է ՀՀ Շամշադինի շրջանի Բերդ քաղաքում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ 1952թ. ավարտել է Երևանի Մ.Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958թ.` Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1959-80թթ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա` գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը` «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956թ. Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։ Նրա գրած պիեսները բեմադրվել են գրեթե բոլոր հայկական թատրոններում` «Տաքսի,տաքսի» (1973թ.), «Անծանոթ ամուսիններ» (1979թ.), «Իմ տունը քո տունը չէ» (1982թ.), «Իրարանցում» (1983թ.), «Կարուսել» (1988թ.), «Սրբապատկեր» (1991թ.), «Թռչող ափսեից իջած մարդը» (1992թ.), «Ընդունելություն՝ երկուսից մինչև վեցը» (1994թ.), «Զգույշ, նա է» (1998թ.), «Կեսգիշերին» (1999թ.), «Տեր, մի թող մեզ անտեր» (2000թ.), «Բրավո» (2003թ.), «Մեր տան տերերը կամ ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր» (2003թ.) և այլն: Բեմադրություններ է ունեցել նաև Թբիլիսիում, Թեհրանում, Հալեպում, Բեյրութում, Նյու Յորքում և այլուր: 1980թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 2002թ. արժանացել է «Վահագն» համահայկական մրցանակի` «Լույս քսանյոթի գիշերը» պիեսների ժողովածուների համար: Մահացել է Երևանում: