
Անայիս
Արձակագիր, բանաստեղծ

Մարտին Լուսինյան
Դերասան

Հովհաննես Մամիկոնյան
Գրականագետ

Միհրան Երկաթ
Օպերային երգիչ

Իզա Չոլախյան
Ճարտարապետ

Աշոտ Ասատուրյան
Պարուսույց, բեմադրիչ

Միքայել Ախտյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Կարո Հայրապետյան
Ջութակահար

Լեոնիդ Դավթյան
Տրոմբոնահար

Տիգրան Մատուլյան
Գեղանկարիչ

Գրիգոր Բաղդասարյան
Դերասան

Սաթիկ Սեյրանյան
Հաղորդավար, լրագրող

Ալիկ Հակոբյան
Հաղորդավար, լրագրող
ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ

14 հուլիս, 1934 - 24 ապրիլ, 2004
Ժիրայր Տեր-Անանյան
Ծնվել է ՀՀ Շամշադինի շրջանի Բերդ քաղաքում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ 1952թ. ավարտել է Երևանի Մ.Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958թ.` Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1959-80թթ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա` գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը` «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956թ. Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։ Նրա գրած պիեսները բեմադրվել են գրեթե բոլոր հայկական թատրոններում` «Տաքսի,տաքսի» (1973թ.), «Անծանոթ ամուսիններ» (1979թ.), «Իմ տունը քո տունը չէ» (1982թ.), «Իրարանցում» (1983թ.), «Կարուսել» (1988թ.), «Սրբապատկեր» (1991թ.), «Թռչող ափսեից իջած մարդը» (1992թ.), «Ընդունելություն՝ երկուսից մինչև վեցը» (1994թ.), «Զգույշ, նա է» (1998թ.), «Կեսգիշերին» (1999թ.), «Տեր, մի թող մեզ անտեր» (2000թ.), «Բրավո» (2003թ.), «Մեր տան տերերը կամ ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր» (2003թ.) և այլն: Բեմադրություններ է ունեցել նաև Թբիլիսիում, Թեհրանում, Հալեպում, Բեյրութում, Նյու Յորքում և այլուր: 1980թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 2002թ. արժանացել է «Վահագն» համահայկական մրցանակի` «Լույս քսանյոթի գիշերը» պիեսների ժողովածուների համար: Մահացել է Երևանում: