Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՉԻԼԻՆԳԻՐՅԱՆ

Ջութակահար, դիրիժոր

Ծնվել է 1948թ. մայիսի 28-ին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում: 5 տարեկան հասկից նվագել է ջութակ: 1960թ-ից բնակվում է Լոնդոնում: 1969թ. ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջը: 1969թ. արժանացել է «BBC»-ի Բեթհովենի անվան, 1971թ.՝ Մյունխենի երաժշտական մրցույթների առաջին մրցանակներին: Ուսումն ավարտելուց հետո, դասավանդել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում, ստացել պրոֆեսորի կոչում: 1971թ. ստեղծել է «Չիլինգիրյան» լարային քառյակը, որի կազմում համագործակցել է մի շարք հանրահայտ կոմպոզիտորների և երաժիշտների հետ, կազմակերպել ջութակահարների բարձրագույն դասընթացներ: Համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել մի շարք երաժշտական փառատոների: Որպես մենակատար ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում` լավագույն նվագախմբերի հետ և քառյակի կազմում: Երկացանկում ունեցել է արևմտաեվրոպական կոմպոզիտորների, նաև Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Տ.Մանսուրյանի, Ա.Հովհաննեսի, Ս.Ասլամազյանի և այլոց երկերից: 1996թ-ից ղեկավարում է նաև շվեդական «Կամարատա Ռոման» լարային նվագախումբը: 1989թ-ից համերգներով պարբերաբար հանդես է եկել Հայաստանում: 2000թ. Երևանում կազմակերպել է երիտասարդ ջութակահարների հանրապետական 1-ին մրցույթը: 2000թ. արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի՝ երաժշտության բնագավառում ունեցած վաստակի համար: