Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

8 դեկտեմբեր, 1919 - 22 նոյեմբեր, 1997

Ծնվել է ՀՀ Շահաբ գյուղում (այժմ՝ Մայակովսկի): 1941թ., Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսից, մեկնել է սովետական բանակ, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1944թ. զորացրվելուց հետո աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, ռադիոհաղորդումների կոմիտեում, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում: 1955-59թթ և 1978-82թթ եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը, 1959-75թթ՝ Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղարը, 1982-86թթ` «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրը, 1988-90թթ` ՀԳՄ վարչության նախագահը: Նրա բանաստեղծությունների առաջին գիրքը («Իմ կյանքի երգը») լույս է տեսել 1948թ.: Այնուհետև հրատարակվել են նրա «Երկրորդ հանդիպում» (1951թ.), «Հրաշալի այգեպան» (1956թ.), «Ծովի լռությունը» (1964թ.), «Վայրի վարդ» (1968թ.), «Սուրը դափնու վրա» (1970թ.), «Հայրական երգ» (1977թ.), «Իրիկնային ղողանջ» (1982թ.), «Դաժան դրախտավայր» (1993թ.), «Մենության օրեր» (1996թ.) ժողովածուները: Եղել է քնարական բանաստեղծ: Սեր, հայրենիք, Հայրենական մեծ պատերազմ, բնություն, հողի աշխատավոր, ժողովրդի ճակատագիր, սրանք են այն առանցքային թեմաները, որոնց շուրջը հյուսված է գրողի պոեզիան: Գրել է նաև հրապարակախոսական, գրականագիտական, քննադատական հոդվածներ, Էսսեներ, պատմվածքներ, ուղեգրական նոթեր («Մոտիկն ու հեռուն», 1967թ., «Ժամանակի շունչը», 1976թ.): Թարգմանել է մի շարք բանաստեղծների, ինչպես նաև Ա.Պուշկինի, Ն.Նեկրասովի, Ի.Ֆրանկոյի, Լ.Արագոնի, Մ.Ռիլսկու ստեղծագործություններից: Ստեղծագործության մեջ առանձին տեղ է գրավում գեղարվեստական եռագրությունը («Ոսկե ամպ», 1984թ., «Պատերազմի դեմքը», 1986թ., «Կապույտ լեռան շուքը», 1995թ.)։ Գրողի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի, Ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշաններով: 1974թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 1979թ.՝ ՀՀ Պետական մրցանակի, 1982թ.՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, 1994թ.՝ Արցախի Եղիշեի անվան պետական մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար