Մարտիրոս Ղրիմեցի

Եկեղեցական, պետական գործիչ, մատենագիր

Ղևոնդ Ալիշան

Բանաստեղծ, պատմաբան, թարգմանիչ

Երվանդ Ոսկան

Քանդակագործ

Գրիգոր Չուբարյան

Իրավաբան, հրապարակախոս

Միքայել Արուտչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Մարիամ Մոճոռյան

Դերասանուհի

Լևոն Զորյան

Ճարտարապետ, գրող

Ադամ Բարրո

Օպերային երգիչ

Վահագն Հակոբյան

Դաշնակահար

 

 

 

 

ՀԱՍՄԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1954թ. հունվարի 23-ին, Երևանում: Դերասան Զարեհ Տեր-Կարապետյանի և թատերագետ Վարսենիկ Գրիգորյանի դուստրն է: Պատանեկան տարիներից նկարահանվել է մանկական տարբեր հաղորդումներում, հեռուստատեսային ներկայացումներում: 1971-74թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: Ուսանողական տարիներից ստեղծագործական գործունեությունը կապել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ: 1978-91թթ եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի: 1986թ. արժանացել է շքանշան-մրցանակի Մինինի «Ես մարդ եմ» ներկայացման մեջ ինը տարբեր դերեր կատարելու համար: Մասնակցել է մի շարք թատերական փառատոների: 1991թ. տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ ևս զբաղվել է թատերական գործունեությամբ: Սփյուռքահայ երիտասարդների համար բեմադրել է երեք ներկայացում, որոնցից է Ա.Քալանթարյանի «Բումերանգ» պիեսը: Բացի ներկայացումներից, պատրաստել է ռադիոհաղորդումների շարքեր` նվիրված հայ թատրոնին, դերասանուհիներին ու ժամանակակից պոեզիային: Հետագայում Երևանում մասնակցել է փառատոների: Երկու անգամ մասնակցել է «Արմմոնո» փառատոնին: 2003թ. «Վերջին արարը» ներկայացման մեջ մարմնավորել է Մարի Նվարդին: Ներկայացումը նվիրված էր դերասանուհու 150-ամյակին: 2006թ. «Երկյուղած լռություն» ներկայացման մեջ մարմնավորել է դերասանուհի Սիրանույշին: 2007թ. ներկայացումը բեմադրվել է նաև Շուշիում ու Ստեփանակերտում: 2002-07թթ եղել է մանկական թատերախմբերի «Նռան հատիկ» փառատոնի կազմակերպիչներից, ինչպես նաև` «Արփի» մանկական թատերախմբի ղեկավարը: 2011թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասանուհի: 2012թ. լուս է տեսել նրա հեղինակած «Նամակ հայրիկիս, հասցեն` դրախտ» գիրքը: Նույն թվականից բեմական խոսք է դասավանդում Թատրոնի և կինոյի ակադեմիայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար