Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐԾՐՈՒՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դերասան

5 մայիս, 1910 - 18 փետրվար, 1994

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է ճարտարապետ, տեսաբան Վարազդատ Հարությունյանի եղբայրը: 1915թ. Հայոց Ցեղասպանության (1915թ.) օրերին 7-8 տարեկան հասակում իր բազմանդամ ընտանիքով թողել է ծննդավայրը և անցնելով գաղթի դժնդակ ճանապարհներով մոր և կենդանի մնացած միակ եղբոր հետ հաստատվել Թիֆլիսում: Մոր և եղբոր խնամքը վերցնելով իր վրա գբաղվել է կոշկակարությամբ: 1926-27թթ հաճախել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիան: 1928-63թթ աշխատել է Լենինականի (1941-45թթ` տնօրեն), 1966-68թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան, 1969-75թթ` Դրամատիկական թատրոններում: Եղել է նաև Լենինականի տիկնիկային թատրոնի հիմնադիրներից և աշխատել է որպես ռեժիսոր: Կերտել է թատերական դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Ոսկան), «Պատվի համար» (Էլիզբարով), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Զիմզիմով), Տ.Հախումյանի «Կատաղություն» (Դարչինյան), Դ.Դեմիրճյանի «Երկիր հայրենի» (Մարտիրոս), Ն.Զարյանի «Փորձադաշտ» (Գառնակերյան), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Բելոգուբով), Վ.Շեքսպիրի «Տասներկուերրորդ գիշեր» (Խեղկատակ), Հ.Պարոնյանի «Մեծապատիկ մուրացկաններ» (Բանաստեղծ), Մ.Գորկու «Հատակում» (Կլեշչ) և այլն: 1939թ. նկարահանվել է «Մեր քաղաքի մարդիկ», 1940թ.` «Քաջ Նազար» ֆիլմերում: Հեղինակել է «Լենինականի թատրոնի աստեղային ժամանակը․ դերասանի գրառումներ» գիրքը (1987թ.): Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: