Հովսեփ Գաթըրճյան

Պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան

Հովհաննես Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր

Ժենյա Հարությունյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Մանուչարյան

Հնագետ, վիմագրագետ, արվեստաբան

Սարգիս Կարեյան

Բանաստեղծ

Մարիետա Գասպարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Տաթևիկ Ղազարյան

Դերասանուհի

Լևս Դավթյան

Դերասան

Գարեգին Քևնակսզյան

Կլառնետահար

 

 

 

 

ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դերասան

5 ապրիլ, 1869 - 27 հուլիս, 1936

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է հայ թատրոնի ամենահին դերասաններից մեկը: Բեմական գործունեությունն սկսել է 1887թ.: Աշխատել է Թիֆլիսի և Բաքվի թատրոններում, Հովհաննես Աբելյանի, Մայսուրյան-Զարիֆյան և այլ խմբերի հետ հանդես է եկել Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում, Թուրքիայում: Հիմնականում խաղացել է ուժեղ խառնվածքի դրամատիկական դերեր, հարազատությամբ վերարտադրել հատկապես սունդուկյանական կերպարները, լավագույններից են` Պեպո, Զիմզիմով, Զամբախով, Սարգիս, Օսեփ («Պեպո», «Խաթաբալա», «էլի մեկ գոհ», «Քանդած օջախ»): 1922թ. Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) բացմանը եղել է Պեպոյի առաջին դերակատարը: Խաղացել է նաև Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սաղաթել), Վ.Փափազյանի «Ժայռ» (Գրիգոր աղա), ՅուԺին-Սումբատովի «Դավաճանություն» (Սուլեյման), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), «Համլետ» (Կլավդիոս) և այլ ներկայացումներում: Հոդվածներով և բանաստեղծություններով հանդես է եկել «Արաքս», «Թատրոն», «Մշակ», «Տարազ» և այլ պարբերականներում: 1897թ. Թիֆլիսում լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» խորագրով ժողովածուն: 1926թ-ից նկարահանվել է կինոյում` «Շուն ու Շորշորը», «Զամալլու», «Գիքոր», «Մեր կոլխոզի մարդիկ»: 1934թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար