Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ԱՐՇԱԿ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Դերասան

18 դեկտեմբեր, 1872 - 2 նոյեմբեր, 1937

Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1886-87թթ Մոսկվայում մասնակցել է Պետրոս Ադամյանի և Ստեփան Սաֆրազյանի ներկայացումներին: 1890թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի արևելյան լեզուների բաժինը, վերադարձել Թիֆլիս և ընդունվել հայկական դրամատիկական թատրոն: Շուրջ տասը տարի խաղացել է նաև Ի.Փիթոևի ռուսական թատրոնում: 1921-23թթ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան և հիմնադիրներից մեկը: 1929թ-ից աշխատել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Հանդես է եկել կոմիկական դերերով: Նրա դերակատարումներն աչքի են ընկել վարակիչ հումորով և կերպարի գունագեղությամբ: Խաղացել է մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Դոն Բազիլիո), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Զեմլյանիկա), Ա.Դյումա հոր «Քին» (Սոլոմոն), Մ.Գորկու «Հատակում» (Լուկա), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Պոլոնիուս), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կակուլի), «Քանդած օջախ» (Գիժ Մոզի), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Ոսկան), «Մորգանի խնամին» (Մինթոև), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Շմագա) և այլն: 1928թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար