
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ԼԵՎՈՆ ՄԱԴՈՅԱՆ

10 օգոստոս, 1909 - 19 սեպտեմբեր, 1964
Ծնվել է Ալեքսանդրապոլում (հետագայում՝ Լենինական, այժմ՝ Գյումրի): Սովորել է տեղի միջնակարգ և երաժշտական դպրոցներում: 1923-39թթ աշխատել է Հայֆիլհարմոնիայի Լենինականի բաժանմունքի արևելյան գործիքների անսամբլում: Կարճ ժամանակ Բաքվում աշխատելուց հետո, վերադարձել է ծննդավայր: 1939թ. տեղափոխվել է Երևան, նվագել Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբում: 1952թ-ից եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար: Կատարել է հայկական ժողովրդական և աշուղական երգեր, պարեղանակներ, մուղամներ, հայ կոմպոզիտորների գործիքային երկեր: Վերականգնել Է Շիրակի բազմաթիվ երգեր ու պարեղանակներ: Հայտնի են «Հովվի կանչը», «Մաճկալ», «Որսկան ախպեր», «Դուն Էն գլխեն» երգերի գործիքային մեկնաբանումները: Նրա կատարումը աչքի է ընկել բարձր վարպետությամբ: Համերգներով հանդես է եկել Հայաստանի տարբեր վայրերում և Մոսկվա, Թբիլիսի, Բաքու, Տաշքենդ, Աշխաբադ, Դոնի Դոստով քաղաքներում: 1961թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: