ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ

31 դեկտեմբեր, 1900 - 11 հուլիս, 1969

Հայաստան Եղիազարյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում: Մանուկ հասակում զրկվել է ծնողներից։ 1915թ. Հայոց ցեղասպանությունից փրկվել և գաղթել է Արևելյան Հայաստան: Մինչև 1921թ. ապաստանել է Դիլիջանի ու Երևաևի որբանոցներում։ 1918թ., որպես աշխարհազորային, կռվել է Արևելյան Հայաստան ներխուժած թուրքերի դեմ։ 1921թ. ավարտել է Երևանի թեմական դպրոցը, 1927թ.՝ Երնանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1933թ.՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան։ 1922թ. մտել է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի մեջ։ 1927-28թթ եղել է «Աշխատանք», «Անաստված», «Գրական դիրքերում» ամսագրերի պատասխանատու քարտուղարը, 1934-36թթ՝ «Գրական սերունդ» ամսագրի խմբագիրը։ 1933թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության կազմկոմիտեի նախագահության պատասխանատու քարտուղար, 1934թ.՝ սովետական գրողների համամիութենական առաջին համագումարի պատգամավոր։ 1944-46թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահը, խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի անդամ, Խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ, արժանացել «Խաղաղության մարտիկին» ոսկե մեդալի։ 1951-58թթ եղել է ՀԽՍՀ Գերագույն սովետի դեպուտատ, պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։ Նրա առաջին բաևաստեդծությունները տպագրվել են 1918թ., Թիֆլիսի «Վան-Տոսպ» թերթում։ 1926թ. լույս է տեսել առաջին ժողովածուն՝ «Ջրանցքի կապույտ երկրում»։ Քաղաքացիական պատերազմին ու սոցիալական վերափոխումներին են նվիրված «Հրանուշ» (1925թ.), «Նոյեմբերյան օրերին» (1926թ.), «Կառուցողներ» (1927թ.) պոեմները։ Կոլեկտիվացման տարիներին աշխատել է գյուղում՝ որպես Հայաստանի կոմկուսի Կենտկոմի լիազոր և անմիջական տպավորությունների տակ գրել «Ռուշանի քարափը» (1930թ.), «Սաքո Միկինյան» (1933թ.) պոեմները, «Հացավան» (1937թ.) վեպը։ Վերածնված Հայաստանի, նոր իրականությունը կերտողների մասին են «Հարվածներ» (1933թ.), «Ամրոց» (1935թ.) ժողովածուներում ամփոփված բանաստեղծությունները։ ժողովրդի թեման, որ մարմնավորված է «Ռուշանի քարափ»-ում, հետագա զարգացում է ստանում նրա 1930-ական թվականների քնարերգության մեջ։ Նրա հրապարակախոսական պոեզիայի համար հատկանշական են դառնում հախուռն թափն ու զգացումների շիկացածությունը («Վերածնունդ», 1937թ.)։ Այդ տարիներին ստեղծել է համաշխարհային արվեստի «հավերժական գագաթներին» նվիրված բանաստեղծությունների շարքը («Պանթեոն»)՝ «Ֆիրդուսի» (1934թ.), «Երկու հանճարեղ գլուխ» (1934թ.), «Ա.Ս.Պուշկինին» (1936թ.), «Կոմիտաս» (1939թ.)։ Հետագայում դա համալրվեց «Խաչատուր Աբովյան» և «Ազատության զինվոր» բանաստեղծություններով։ 1930- ական թթ վերջերին և 1940-ական թթ սկզբներին գրել է քնարաշունչ բանասեղծությունների շարք («Հայրենի տուն», 1940թ., «Ես չեմ ունևցել անհոգ մանկություն», 1941թ.), որոնք որակական տեղաշարժ էին նրա պոեզիայում։ 1920-ական թթ վերջերին դիմել է երգիծանքին, որը զգալի տեղ է գրավել նրա ստեղծագործության մեջ («Վարդան Վարագյան», 1929թ., «Հին պատմություն», 1934թ., «Վեպի հերոսները», 1935թ. և այլն)։ Հաևդես է եկել նաև առակևերով։ Բազմաթիվ ուշագրավ էջեր է թողել պատերազմական ժամանակաշրջանի բանաստեղծական տարեգրության մեջ։ Նա այդ տարիներին հրատարակել է «Մարտակոչ» (1941թ.), «Վրեժ» (1942թ.), «Շիկացած հոգով» (1943թ.), «Լսեք, դարեր» (1943թ.) բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուները։ Համաժողովրդական ճանաչման է արժանացել գրողի «Ձայն հայրենական» (1943թ.) պոեմը։ Լենինգրադի հայ պաշտպաններին է նվիրված «Անմահության պարը» (1942թ.) պոեմը։ «Ցասման զավակը» (1942թ.) ակնարկների գրքում նկարագրել է Սովետական Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի սխրագործությունը։ Պատերազմի տարիներին հանդես է եկել նաև հրապարակախոսական հոդվածներով ու ակնարկներով, որոնցից հատկանշական է «Տավրիդյան պարանոցում» (1942թ.) ռազմաճակատային ակնարկաշարը։ 1940թ. լույս է ընծայել «Արշակ և Շապուհ» պոեմը, որը վերահրատարակվել է պատերազմի տարիներին՝ ունենալով արդիական հնչեղություն։ Նրա բանաստեղծական արվեստի գագաթնակետն է «Արա Գեղեցիկ» (1946թ.) ողբերգությունը։ «Արա Գեղեցիկ ն Շամիրամ» առասպելի հիման վրա կերտել է ինքնօրինակ մի երկ՝ տալով այն գաղափարը, որ անհատի ճակատագիրը կախված է ժողովրդի ու հայրենիքի ճակատագրից։ Հայ պատմագրության և անտիկ դասականության ավանդույթները մարմնավորող այդ գործը բեմադրվել է Լենինականի (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնում (1946թ.), Երևանի Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում (1965թ.)։ Ետպատերազմյան տարիներին մշակել է ստեղծարար աշխատանքի, խաղաղության, ժողովուրդների բարեկամության, սովետական հայրենասիրության թեմաներ։ Այդ շրջանի բանաստեղծական ցայտուն վավերագիրը եղավ «Խաղաղություն» շարքը (1950-59թթ)։ Եղել է աշխարհի շատ երկրներում, հրատարակել բազմաթիվ ուղեգրություններ, որոնցից ուշագրավ է «Ճապոնիա» ակնարկաշարը։ Ետպատերազմյան տարիներին կրկին անդրադարձել է գյուղի թեմային, ավարտել «Հացավան» վեպը (1947թ., վերամշակված հրտ.՝ 1949թ.)։ Դիմել է նաև ինքնակենսագրական վեպի ժանրին, գրել «Պարոն Պետրոսը և իր նախարարները» (1956թ., հրտ.՝ 1958թ.) վեպը, որը պատկերում է Հայաստանի ողբերգական պայմաններում երիտասարդ սերնդի աշխարհայացքի կազմավորման բարդ, ներքին հակասություններով լի պրոցեսը։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է հուշագրական բազմահատոր գրքի՝ «Երկրորդ կյանք»-ի վրա, որն անավարտ է մնացել։ Նրա գրչին են պատկանում նաև «Տնամերձ այգի» (1947թ.), «Աղբյուրի մոտ» (1950թ.), «Փորձադաշտ» (1952թ.) և այլ կատակերգություններ, որոնք բեմադրվել են հանրապետության թատրոններում։ 1968թ. գրել է «Արտավազդ և Կլեոպատրա» ողբերգություն-պոեմը։ Գրողի վերջին շրջանի նշանակալից ստեղծագործություններից են «Սասունցի Դավիթ» դյուցազներգության արձակ վերապատումը («Սասնա Դավիթ», 1966թ.) և «Սպասում եմ քեզ» (1968թ.) բանաստեղծությունների ժողովածուն, որոնք արժանացել են ՀՀ Պետական մրցանակի։ Նրա գրական ժառանգության անբաժան մասն են թարգմանությունները Ա.Պուշկինի, Մ.Լերմոնտովի, Ն.Նեկրասովի, Վ.Բրյուսովի, Ա.Եսենինի, Վ.Մայակովսկու, Ե.Բագրիցկու, Մ.Պրոկոֆևի, ինչպես նաև՝ ուկրաինական, բելոռուսական, վրացական, ադրբեջանական բանաստեղծների ստեղծագործություններից։ Հրատարակել է ճապոնական պոեզիայից կատարած թարգմանությունների երկու ժողովածու՝ «Հոքուներ և թանկաներ» (1965թ.), «Ճապոնական ծաղկեփունջ» (1966թ.)։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: 1935թ. «Ստալին» բանաստեղծության համար արժանացել է պետական բարձրագույն պարգևի՝ Լենինի շքանշանի։ Հետագայում բազմաթիվ անգամ քննադատվել է ստալինյան անհատի պաշտամունքին բուռն մասնակցության համար: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար