Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ԼԻԼԻԹ ՄԱՆԱՐՅԱՆ

Ֆլեյտահար, նկարիչ

Ծնվել է 1992թ. օգոստոսի 23-ին, Երևանում: Երգահան, ռեժիսոր Քրիստ Մանարյանի դուստրն է: 2009թ. ավարտել է Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը: 2003-08թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ֆլեյտայի դասարանում: 2007թ. «ClassAct» ծրագրի շրջանակներում և ՌԴ ժողովրդական արտիստ Գալինա Ոլչեկի ղեկավարությամբ բեմադրվել է նրա առաջին «Ռեստարտ» պիեսը Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի բեմում: 2008թ-ից աշխատում է «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայում՝ որպես մանկավարժ, տիկնիկավար, հաղորդավար և ռեժիսոր: 2009-15թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ավարտելով նաև մագիստրատուրան: 2009թ-ից նվագում է Կ.Սարաջևի անվան ուսանողական նվագախմբի կազմում: 2010թ. դարձել է «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիր: 2011թ. մասնակցել է Գերմանիայում երաժշտական «Aeolus Bläserwettbewerb» միջազգային մրցույթին: Նույն թվականից հանդիսանում է Հայաստանում Պատկերապատման զարգացման միության (APBDA) անդամ, անցել է մասնագիտական վերապատրաստում ֆրանսիացի նկարիչների ղեկավարությամբ: Նույն թվականին արժանացել է Հայաստանում Պատկերապատման միջազգային փառատոնի 1-ին մրցանակին` «Լավագույն պատկերապատում» անվանակարգում: 2012թ. Ֆրանսիայի Անգուլեմ քազաքում կայացած Պատկերապատման ամենամյա համաեվրոպական փառատոնի ցուցահանդեսին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը: 2012թ. նկարահանել է առաջին հեղինակային «Սոլո» կարճամետրաժ կինոնկարը, որի մեջ հանդես է եկել որպես սցենարիստ, ռեժիսոր և գլխավոր դերակատար և որը մասնակցել է «Հայակ», «Կին» և «ՆՕՖԻ» փառատոներին: Նույն թվականից հաճախում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կինոդպրոց: Եղել է Ք.Մանարյանի հեղինակային «Մուլտի-պուլտի այբուբեն» մանկական երաժշտական 39 մուլտֆիլմերի նկարիչը: 2014թ. հանդես է եկել համերգներով Գրիգոր Առաքելյանի անսամբլի կազմում: Նույն թվականից աշխատում է «Այբ» ավագ դպրոցում՝ որպես տիկնիկային թատրոն հեղինակային առարկայի ուսուցչուհի, աշակերտների հետ պատրաստել է մի քանի բեմադրություն: 2015թ. Հայաստանի նկարիչների միությունում հանդես է եկել առաջին անհատական ցուցահանդեսով` «Լիլիթը և երազները» խորագրով, ապա եղել է Ք.Մանարյանի հեղինակային «Ինչ դառնամ, երբ մեծանամ» երաժշտական անիմացիոն շարքի 10 մուլտֆիլմերի նկարիչը: Նույն թվականին ստեղծվել է նրա և Միքայել Սաղաթելյան-Հերունու «The Quest» ռոք-խումբը, որի առաջին համերգը կայացել է դեկտեմբերին: 2015թ-ից աշխատում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նվագախմբում` որպես ավագ երաժիշտ: Մասնակցել է հայաստանյան փառատոներին և համերգներին` մասնավորապես կատարելով ժամանակակից հայ կոմպոզիտորների երաժշտություն, ինչպիսիք են Ռուբեն Սարգսյանը, Գեղունի Չթչյանը, Արամ Հովհաննիսյանը, Տիգրան Բաբայանը, Աննա Հակոբջանյանը, Տիգրան Ասլանյանը, Լիա Ղազարյանը, Արշակ Անդրիասովը և այլք: Հանդիսանում է նրանց ստեղծագործություններից շատերի առաջին կատարողը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար