Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՄԱՐԻՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պարուհի, պարուսույց

Ծնվել է 1980թ. ապրիլի 2-ին, Երևանում: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: 2004թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժինը: 2005-11թթ աշխատել է նույն ամբիոնում` որպես դասական պարի դասախոս: 1997-2003թթ աշխատել է Սոֆի Դևոյանի Պարի և հոգու թատրոնում` որպես պարուհի, 1998-2003թթ` Ս.Դևոյանի մշակույթի կենտրոնում` որպես պարուսույց: 2005թ-ից աշխատել է մի շարք հեռուստաընկերություններում` «TV5», «Կենտրոն», «Հայկական Երկրորդ», «Շանթ»: 2007թ. անցել է հեռուստառադիոհաղորդավարների 6-ամսյա կուրս: Վարել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարահանդես» նախագիծը: Որպես պարուսույց աշխատել է «Հայսուպերսթար», «Իքս ֆակտոր», «Ժողովրդական պարեր» նախագծերում, «Ամիգո» սպորտային ակումբում (2005-06թթ), Արմեն Դիվանյանի «Արևներ» մանկապատանեկան երգի անսամբլում (2009-11թթ): Միաժամանակ «ATV» հեռուսաընկերությամբ վարել է «Արևներ» մանկական ժամանցային ծրագիրը: Հյուրախաղերով շրջագայել է մի շարք երկրներում` ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Սիրիա, Լիբանան, Մալթա, Վրաստան, Ռուսաստան: Զբաղվել է նաև լեռնագնացությամբ: Բարձրացել է Արարատ, Արագած, Աժդահակ, Սպիտակասար լեռներրի գագաթները: 2011թ-ից բնակվում է Մոսկվայում: 2013թ-ից աշխատում է Ռուսաստանի «TV-Arm-Ru» հայկական հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար