
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

26 դեկտեմբեր, 1924 - 6 փետրվար, 2003
Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր): Եղել է կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանի եղբայրը: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1949թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը: 1946թ-ից տպագրվել է: Հայ դասական և ժամանակակից գրականությանը, թատրոնին, լեզվին վերաբերող շուրջ 30 գիրք ու մենագրություն է հրատարակել, ինչպես նաև` բազմաթիվ հոդվածներ «Գրական», «Սովետական Հայաստան» և այլ թերթերում: 1955-59թթ եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղարը, 1956թ-ից` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակից, 1965թ-ից` թատրոնի և կինոյի բաժնի վարիչը, 1987թ-ից` ինստիտուտի տնօրենը: 1980թ-ից դասավանդել է: 1967թ. «Թումանյանի աշխարհը» մենագրության համար ստացել է բանասիրության դոկտորի գիտական աստիճան: 1983թ. «Հայ թատրոնի պատմություն. 1901-1920» աշխատասիրության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 1988թ. «Պարույրը» խոհագրությունը նրան բերել է Մ.Նալբանդյանի անվան մրցանակ, իսկ «Թումանյանը և իր ժամանակը» ու «Մենք և մեր դժվար օրերը» վերջին գրքերի համար 2002թ. նրան շնորհվել է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակ: 1996թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Մահացել է Երևանում: