Գրիգոր Արծրունի

Գրաքննադատ, հրապարակախոս

Միքայել Շաթիրյան

Արձակագիր, դրամատուրգ

Ժիրայր Չուլոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Մկրտչյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Հովհաննես Մելքոնյան

Արձակագիր, դրամատուրգ

Համլետ Ասատրյան

Գեղանկարիչ

Վարդան Պետրոսյան

Դերասան, դրամատուրգ

Քարլա Կարապետյան

Ռեժիսոր, լրագրող

Կարեն Անանյան

Կոմպոզիտոր

Դիանա Մալենկո

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին, Երևանում: 1992թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1992-1997թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1991թ. Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում` լինելով «Գործ» հաղորդման համահեղինակն ու հաղորդավարը: 1997-99թթ ժամկետային ծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում` որպես թղթակից և կիրակնօրյա «Զինուժ» հեռուստահաղորդման հաղորդավար` ծրագրի առաջին եթերից: 2000-10թթ ՀՀ ՊՆ համակարգում աշխատել է` որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, ՀՀ ՊՆ ՔՎ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար: 2001թ-ից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2003-04թթ աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում, նախ` որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, ապա` հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար: 2003թ-ից հանդիսանում է «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» փոխնախագահը: 2010-11թթ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում` որպես խորհրդական: 2011թ-ից Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի «Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի» ղեկավարն է` հիմնադրման օրվանից: Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ և ուսումնական ծրագրեր, քաղաքական գիտությունների թեկնածու է: Հանդիսացել է զանգվածային հաղորդակցության և հեռուստատեսության բնագավառում իրականացված մի քանի տասնյակ նախագծերի հեղինակն ու ղեկավարը: Հեղինակել է նաև արցախյան ազատամարտին նվիրված «Կյանքի նյարդը» գիրքը, դարձել գրականության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է «1992-94թթ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով, անձնական զենքով: 2011թ-ից եղել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրենը, 2012-13թթ` «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրենի տեղակալը, 2013-15թթ՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը, 2016-17թթ՝ Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենը, 2017-18թթ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար