Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ

Արձակագիր

Ծնվել է 1964թ. դեկտեմբերի 14-ին, ՀՀ Ապարան քաղաքում, որտեղ ստացել է հանրակրթական և երաժշտական կրթություն: 1983թ. ավարտել է Երևանի Կոոպերատիվ առևտրի տեխնիկումի ապրանքագիտական բաժինը: 1983-84թթ աշխատել է Ապարանի կենտրոնական գրադարանում, 1984-85թթ` Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումում: 1989թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը` Ֆրունզե Դովլաթյանի արվեստանոցը: Խաղացել է ուսանողական թատրոնում, ղեկավարել դպրոցական թատերական խմբակ: 1989-96թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանող խմբերում, 1996-2006թթ` սցենարական բաժնում: 2006թ-ից աշխատում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի սցենարական-խմբագրական բաժնում, որտեղ մինչ 2015թ. եղել է ավագ խմբագիր, 2015թ-ից խմբագրական բաժնի ղեկավարն է: Իր սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է «Նատյուրմորտ» (1992թ.), իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնում հեղինակել «Անցյալն այսօրվան. Լևոն Իսահակյանի հիշատակին» (2010թ.), «Ձոներգ Լենինականին» (2013թ.) կարճամետրաժ ֆիլմերը: Հեղինակել է «Պատմվածքներ» (2004թ.), «Խաղալիքների անվերջանալի հեքիաթ» (2008թ.), «Անահիտի աղբյուրը» (2015թ.) գրքերը, ինչպես նաև` «Քամելեոն», «Հոգիների ծնունդը», «Անսպառ ոգի» և այլ ֆիլմերի սցենարներ ու մի շարք թատերգություններ: Պարբերաբար տպագրվել է Հայաստանի և Սփյուռքի թերթերում ու ամսագրերում, խմբագրել է գրքեր և ֆիլմեր: 2012թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Արժանացել է տարբեր պատվոգրերի և շնորհակալագրերի: 2004թ. նրա «Պատմվածքներ» գիրքը արժանացել է Հայաստանի գրողների միության «Լավագույն առաջին գիրք» մրցանակին, 2015թ. «Անահիտի աղբյուրը» փաստագրական պատմավեպը՝ ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար