ՍՎԵՏԼԱՆԱ ԱՎԱԳՅԱՆ

Պարուհի

Ծնվել է 1991թ. սեպտեմբերի 15-ին, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: 2008թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժինը: Ուսումնառության ընթացքում պարել է Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Կիտրի) բալետում: 2008-12թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի ֆակուլտետում: Խաղացած ներկայացումներից են` Ս.Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» (Շուշան), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Սեդա), Մ.Գորկու «Հատակում» (Նաստյա): 2010թ-ից աշխատում է ՀՀ ՆԳՆ կուլտուրայի բաժնում` որպես պարուհի: 2011թ. մասնակցել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին, որտեղ պարային մրցույթում զբաղեցրել է 1-ին տեղը: Պարային համերգներով հանդես է եկել ՀՀ մի շարք մարզերում: 2012թ. հիմնել է «Էլեգիա» պարային խումբը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար