Ամբրոսիոս Գալֆայան

Բառարանագիր, պատմաբան

Վահան Տեր-Առաքելյան

Երգիչ, թարգմանիչ

Յուրի Յարալով

Ճարտարապետ

Վաղարշակ Կոտոյան

Կոմպոզիտոր

Իրինա Դրամբյան

Արվեստաբան

Ալեքսան Մեխակյան

Արձակագիր, դրամատուրգ

Արմեն Դիվանյան

Կոմպոզիտոր

Արմեն Երկաթ

Օպերային երգիչ, բեմադրիչ

Մուշեղ Գարուկյան

Գրաֆիկ, դիզայներ

Խաչիկ Եղոյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Սոնա Աբրահամյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1953թ. մարտի 26-ին, Երևանում: Նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի և գրականագետ Մանիկ Մկրտչյան-Քոչարի որդին է: 1978թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը, ապա` Մոսկվայի Կինոյի և հեռուսատատեսության բարձրագույն դասընթացը: Մասնագիտական գործունեությունն սկսել է 1975թ-ից, «Երևան» ստուդիայում: 1993թ. Լոս Անջելեսում հիմնադրել է Հայկական միջազգային հեռուստատեսային ցանցը (AITN) և այնտեղ հեռարձակվող ամենօրյա «Արփի» հեռուստաժամը: 2003թ. հիմնել է «Երվանդ Քոչար» մշակութային հիմնադրամը, որի հիմնական նպատակն է հայ ժողովրդի մշակույթի պահպանումը, զարգացումը և տարածումը աշխարհի տարբեր երկրներում: Նկարահանել է բազմաթիվ գեղարվեստական, վավերագրական, երաժշտական ֆիլմեր, նաև` ֆիլմ-բալետներ: Գեղարվեստական ֆիլմերից են` «Ավետիք» (1988թ.), «Հերոստրատ» (2001թ.), «Արահետ» (2005թ.), «Մետամորֆոզ» (2008թ.), «Շղթա» (2009թ.), «Բանալի» (2010թ.), «Անունս Վիոլա է» (2013թ.) և այլն: Վավերագրական գործերից են` «Երվանդ Քոչար» (1992թ.), «Քոչարի տարածական նկարչությունը» (2012թ.), երաժշտական ֆիլմերից` «Քվարտետ» (1985թ.), «Տուր ինձ թևեր» (1986թ.), ֆիլմ-բալետներից` «Հեյ, ով կա այդտեղ» (1983թ.), «Հուշեր» (1984թ.), «Լիլիթ» (1986թ.), «Համլետ» (1996թ.) և այլն: Մասնակցել է մի շարք միջազգային կինոփառատոների Լատվիայում, Մեքսիկլայում, Բելոռուսում, արժանացել մրցանակակների և դարձել դափնեկիր: Հեղինակել է մի շարք սցենարներ ու վիպակներ: Զբաղվել է նաև գեղանկարչությամբ, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների տարբեր երկրներում: 1983թ-ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: Բնակվում է Լոս Անջելեսում: 2017թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար