ՍԻՐԱՆՈՒՇ ԵՍԱՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 13-ին, Երևանում: 1993թ. ավարտել է Երևանի Գ.Ադալյանի անվան թիվ 133 միջնակարգ դպրոցը: 1993-95թթ սովորել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայում: 1999թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: 1997թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Թատրոնում խաղացել է շուրջ երկու տասնյակ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Եվրիպիդեսի «Տրոյայի կանայք» (Հեկաբե), Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (Մարտիրիո), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Օրիորդ Անիչկա), Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» (Անիկո), «Երջանիկ ավարտ» (Օրիորդ Փեթինքթոն), Ռ.Մարուխյանի «Եղեգնուհի» (Ներքին գործերի նախարար), Պ.Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» (Վհուկ) և այլն: Նկարահանվել է մի շարք հեռուստանովելներում: Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում, մասնակցել թատերական փառատոների:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար