Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՄԻՀՐԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ծնվել է 1981թ. հունվարի 11-ին, Երևանում: Դերասան Մովսես Ստեփանյանի որդին է: Սովորել է Երևանի թիվ 180 միջնակարգ դպրոցում: 2002թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կինոռեժիսուրայի բաժինը: 2002-04թթ ծառայել է ՀՀ ԶՈւ լրատվության և քարոզչության վարչությունում: Ուսանողական տարիներից նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, որտեղ եղել է բեմադրող ռեժիսոր և օպերատոր: 2002թ-ից նկարահանել է բազմաթիվ տեսահոլովակներ, գովազդային հոլովակներ և ֆիլմեր: 2006թ-ից մասնագիտացել է հոլովակների մոնտաժի, տեսողական, օպտիկական և այլ հնարքների ոլորտում: Համագործակցել է հայկական տարբեր հեռուստաընկերությունների, երգարվեստի ներկայացուցիչների հետ` որպես բեմադրող ռեժիսոր և օպերատոր: 2009թ-ից աշխատել է Ռուսաստանի «Քոմեդի քլաբ» պրոդյուսերական ընկերությունում` որպես տեսահոլովակների բեմադրող օպերատոր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար