ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 15-ին, Երևանում: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: 2004-05թթ աշխատել է Երևանի պետական երաժշտական Կամերային թատրոնում` որպես մյուզիքլի ժանրի դերասան, 2005-13թթ` Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում, 2010թ.` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Նկարահանվել է «Դժբախտ երջանկություն», «Այսպես էլ ապրում ենք», «Որոգայթ» հեռուստասերիալներում, «Մյուրոն» վավերագրական ֆիլմում, ռուսական «Ադամանդ որոնողները» ֆիլմում: Հեղինակային երգերով մասնակցել է մի շարք բարեգործական համերգների, ունեցել է մենահամերգներ: 2013-14թթ հանդես է եկել «Bam Dixie Land», 2014թ-ից` «Ալեքսանդրապոլ օրչեստրա» խմբերում` որպես մեներգիչ: Խաղացել է Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Պարոն Ն), Ա.Ցագարելիի «Խանումա» (Կինտո), Պ.Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» (Կոմս Ալմավիվա), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Լիպովեցկի), Ա.Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» (Խամյակ), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Միքելլե), Ն.Սայմոնի «Խնջույք» (Կլոդ), Ս.Մարշակի «Տերեմ-տերեմոկ» (Գայլ) և այլ ներկայացումներում: 2015թ-ից աշխատւմ է Երևանի պետական Կամերային երաժշտական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է Ա.Սաթյանի «Լիլիթ» փոփ-օպերայում (Սաղաթել):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար