Բագրատ Այվազյան

Արձակագիր

Արշակ Աթայան

Արձակագիր, բանաստեղծ

Սարգիս Քոչարյան

Բեմադրիչ, դերասան

Մարիա Ջրպետյան

Դերասանուհի

Գուրգեն Բորյան

Դրամատուրգ, բանաստեղծ

Անահիտ Սահինյան

Արձակագիր

Էդուարդ Ղազարյան

Միկրոքանդակագործ, ջութակահար

Մուրադ Հասրաթյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Ստեփան Թոփչյան

Գրականագետ

Էդուարդ Խարազյան

Գեղանկարիչ

Վազգեն Համբարձումյան

Բանասեր, լեզվաբան

Կարինե Խալաթովա

Թարգմանիչ, լրագրող

Սամվել Մարության

Գեղանկարիչ

Լեո Լեո-Վարդանյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դերասան

19 հուլիս, 1907 - 5 սեպտեմբեր, 1979

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Բալետի արտիստ Զարեհ Մուրադյանի եղբայրն է: 1915թ. հայկական ջարդերի հետևանքով, տեղափոխվել է Սիրիա, որտեղ ավարտել է Հալեպի «Հայկազյան» ճեմարանը: 1920-ականների սկզբին ընդունվել է Երևանի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի արվեստի ֆակուլտետ: 1925-27թթ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), 1928-30թթ` բանվորական շրջիկ, 1930-48թթ` Պատանի հանդիսատեսի թատրոնների դերասան: Խաղացել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Շիլլերի «Ավազակներ» (Հերման), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Դոբչինսկի), Կ.Գոլդոնիի «Երկու աստծո ծառա» (Սիլվիո), «Ձյունե թագուհի» (Կլաուս), Վ.Շեքսպիրի «Ամռան գիշերվա երազ» (Ֆիլոստրատ), Մոլիերի «Երևակայական հիվանդ» (Քլինթ, Թոմաս), Ա.Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա» (Իվան Տուրգենիչ), Ա.Գուլակյանի «Չարիք» (Ադոլֆ), Ժ.Հարությունյանի «Անահիտ» (Իշխան Լևոն), Ա.Շիրվանզադեի «Արտիստը» (Լևոն), «Պատվի համար» (Սուրեն), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Ուսուցիչ), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մասիսյան) և այլն: Բեմադրել է Ա.Շիրվանզադեի «Չար ոգի», Վ.Թոթովենցի «Երկու սուր», Մ.Քոչարյանի «Կույր երաժիշտ», Հ.Թումանյանի «Չարի վերջը» ներկայացումները: Նկարահանվել է «Մորգանի խնամին», «Չախ-չախ թագավոր», «Վերադարձ» ֆիլմերում: Աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում` որպես դերասանական ֆակուլտետի դեկան, գիտական խորհրդի քարտուղար: 1948թ-ից եղել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ: Արժանացել է մի շարք պատվոգրերի, մեդալների: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար