ՎԱԶԳԵՆ ՖԻՇՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1991թ. օգոստոսի 10-ին, Երևանում: 2008թ. ավարտել է Երևանի Վ.Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին հաճախել է Երևանի Է.Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժին և սաքսոֆոն է նվագել «Արարատ» փողային նվագախմբում: 2008-12թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում` ստանալով լեզվաբան-երկրագետի որակավորում: Ուսանողական տարիներին խաղացել է բուհի Ուրախների և հնարամիտների ակումբում, մասնակցել ՈւՀԱ ուսանողական լիգային: 2010թ. հաղորդավար Արմեն Սարգսյանի հետ համատեղ հիմնադրել է «AV production» պրոդյուսերական կենտրոնը, որի փոխտնօրենն է: 2011թ. աշխատել է «Հայեր» ամսագրում` որպես լրագրող: Նկարահանվել է բազմաթիվ երաժշտական և գովազդային տեսահոլովակներում, ՀՀ անկախության 20-ամյակի ֆոտոշարքերում և հոլովակներում: 2012-14թթ վարել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեգաինֆո» հաղորդումը: 2013թ. աշխատել է նաև «Luxury Group» ընկերությունում` որպես միջոցառումների համակարգող: 2014-16թթ ծառայել է ՀՀ Զիված Ուժերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար