Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԼԱԴԻՄԻՐ ՔՈՉԱՐՅԱՆ

Դերասան

16 մարտ, 1950 - 10 հունիս, 1989

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է դերասանուհի Կարինե Քոչարյանի ամուսինը: 1973թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1973-76թթ աշխատել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1977թ-ից եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան: Խաղացած ներկայացումներից են` Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Սողոմոն Թեհլերյան), Ա.Արաքսմանյանի «Հյուսիսային ռապսոդիա» (Քննիչ), Ն.Զարյանի «Հացավան» (Լևոն Լամբարյան) և այլն: 1978թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Չեզոք իրավիճակ» (1978թ.), «Լիրիկական երթ» (1981թ.), «Սիրամարգի ճիչը» (1982թ.), «Վառված լապտեր» (1983թ.), «Գիշերվա առկայծող կրակ» (1983թ.), «Հեծյալը, որին սպասում են» (1984թ.), «Մենավոր ընկուզենի» (1986թ.), «13-րդ առաքյալը» (1987թ.), «Դեմքով պատին» (1989թ.) և այլն: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: