Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԴԱՎԻԹ ՔՅՈՍԱՅԱՆ

Դերասան, պրոդյուսեր

Ծնվել է 1961թ. ապրիլի 10-ին, Մոսկվայում: Ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի որդին է և Տիգրան Քյոսայանի եղբայրը: 1983թ. ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 1983-86թթ աշխատել է «Սովէքսպորտֆիլմ» կինոընկերությունում, 1986-92թթ` նույն ընկերության Հնդկաստանի մասնաճյուղում: 1993թ. եղել է «Gold Vision» գովազդային, երաժշտական հոլովակներ և հեռուստասերիալներ արտադրող ընկերության գլխավոր տնօրենը: 2004թ-ից «Ստուդիա Արտ-Բազար» ընկերության գլխավոր տնօրենն ու պրոդյուսերն է: Ռուսաստանի պրոդյուսերների ընկերության և «Նիկա» կինոակադեմիայի անդամ է: Նկարահանվել է «Անորսալի վրիժառուները», «Անորսալիների նոր արկածները», «Ռուսական կայսրության թագը, կամ կրկին անորսալիները», «Ինչ-որ տեղ լացում է Իվոլգան», «Միրաժ» և այլ ֆիլմերում: Եղել է ավելի քան 30 ֆիլմերի պրոդյուսեր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար