
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ԶԱՎԵՆ ՏԱՏԻՆՑՅԱՆ

22 սեպտեմբեր, 1926 - 11 փետրվար, 2005
Ծնվել է ՀՀ Գորիս քաղաքում: Եղել է կինոռեժիսոր Օլգա Մելիք-Վրթանեսյանի ամուսինը: 1950թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, որից անմիջապես հետո, անցել է աշխատանքի Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես ռեժիսորի ասիստենտ, 1953թ-ից` ռեժիսոր, 1957-59թթ և 1962-80թթ` գլխավոր ռեժիսոր: 1959-62թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր: 1952թ. բեմադրել է առաջին ինքնուրույն ներկայացումը` Ն.Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը»: Երևանի Պատանի հանդիսատեսի, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, շրջանային և այլ թատրոններում բեմադրել է շուրջ 100 ներկայացումներ, որոնցից են` Մ.Շաթիրյանի «Երաժշտախումբ», Կ.Գոցցիի «Ագռավը», Է.Ռոստանի «Ռոմանտիկներ», Յ.Օտչենաշեկի «Ռոմեոն, Ջուլիետը և խավարը», Հ.Թումանյանի «Գիքորը», Մ.Գորկու «Քաղքենիներ», «Թշնամիներ», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի», Տ.Գաբբեի «Անագե մատանիներ», Յ.Կորչակի «Մաթիուշ առաջին թագավորը», Ա.Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը», «Երկարագուլպա Պեպպին», Ս.Հարությունյանի «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբական» և այլն: 1956թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1979թ-ից` պրոֆեսոր): 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1979թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: