Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐՏՅՈՒՇԱ ԳՅՈԴԱԿՅԱՆ

Դերասան

18 մայիս, 1934 - 1 ապրիլ, 1995

Արտաշես Գյոդակյան

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1956թ-ից եղել է Լենինականի դրամատիկական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Րաֆֆու «Սամվել» (Սամվել), Լ.Միքայելյանի «Վարազդատ» (Փառնավազ), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքապետ), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Մարմելադով), Եվրիպիդեսի «Մեդեա» (Յասոն) և այլն: 1974թ-ից նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից են` «Համագյուղացիներ», «Նահապետ», «Արևիկ», «Հույսի աստղ», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Հրդեհ», «Երջանկության մեխանիկա», «Մեր մանկության տանգոն», «Ընկեր Փանջունի» և այլն: 1989թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Գյումրիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար