Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ՆԵՐՍԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կինոռեժիսոր, դերասան

12 հոկտեմբեր, 1938 - 23 հոկտեմբեր, 2016

Ծնվել է Երևանում: Մինչ ուսումը խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1953թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Ուսումից հետո աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի օգնական, ապա` ռեժիսոր: 1966-67թթ աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, որտեղ եղել է Յ.Ռայզմանի «Քո ժամանակակիցը» ֆիլմի ռեժիսորի օգնականը: Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Ապրեք երկար» (1979թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Վերջին կիրակի» (1986թ.), «Մենավոր ընկուզենի» (1987թ.), «Անառակ որդու վերադարձը» (2007թ.) և այլն: Նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնցից են` «Հանդիպում ցուցահանդեսում» (1968թ.), «Ձախորդ Փանոս» (1969թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Օտար խաղեր» (1986թ.) և այլն: 1983թ. «Երջանկության մեխանիկա» ֆիլմի համար արժանացել է ՀՀ կառավարության մրցանակին: Եղել է նաև մի քանի ֆիլմերի սցենարի հեղինակը: «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լումիեր եղբայրների անվան բրոնզե մեդալի: Եղել է «Բումերանգ» երգիծական կինոալմանախի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբագիրը, հանդիսացել է կինոստուդիայի ղեկավարության ու Հայաստանի կինեմատոգրաֆների միության անդամ: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.` «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար