
Էդուարդ Հյուրմյուզյան
Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Աթանաս Տիրոյան
Լեզվաբան

Պողոս Ղուկասով
Ճարտարագետ, հրատարակիչ, գործարար

Վասիլ Ղորղանյան
Երաժշտագետ

Հայկ Բադիկյան
Քանդակագործ

Քնարիկ
Դերասանուհի

Մարիա Գորիչևա
Դերասանուհի

Սուրեն Չարեքյան
Դիրիժոր

Առնո Բաբաջանյան
Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան
Գրականագետ

Ալմաստ Զաքարյան
Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան
Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան
Բանաստեղծ

Անատոլի Պապանյան
Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով
Դաշնակահար

Արսեն Գրիգորյան
Երգիչ
ԲԵՆԻԱՄԻՆ ՕՎՉՅԱՆ

28 նոյեմբեր, 1918 - 25 օգոստոս, 2005
Ծնվել է Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում: Տեղի տարրական դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Բաքու և ուսումը շարունակել թիվ 44 հայկական դպրոցում: Այստեղ էլ մասնակցել է Լ.Երամյանի և Ալ.Հովհաննիսյանի ղեկավարած թատերական խմբակի աշխատանքներին և, նրանց խորհրդով, դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել Բաքվի թատերական ուսումնարան: Ուսմանը զուգընթաց, փոքր դերերով հանդես է եկել Բաքվի պետական հայկական դրամատիկական թատրոնում, իսկ ավարտելուց` հրավիրվել այնտեղ աշխատելու: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1946թ. վերադարձել է Բաքվի թատրոն, իսկ 1947թ. տեղափոխվել Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն: Նրա դերացանկը ընդգրկել է 170-ից ավելի կերպավորումներ: Խաղացել է Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Միքայել), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով), Ղ.Աղայանի «Անահիտ» (Վաչագան), Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (Վիկտոր), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Միլլեր), Գ.Ֆիգերեյդոյի «Եզոպոս» (Պըլը-Պուղի), Ժ.Հարությունյանի «Գլխի գինն է հիսուն միլիոն» (Լալազար), Կ.Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա» (Լայթաձե), Է.Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» (Իպոլիտ), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Իշխան Փանդիաշվիլի), Գ.Թավրիզյանի «Մելիքի աղջիկը» (Սուլեյման բեկ), Մուրացանի «Ռուզան» (Համտուն իշխան), Վ.Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» (Լեոնտես արքա) և այլ բեմադրություններում: 1973թ. նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը», 1986թ.` «Մենավոր ընկուզենի» ֆիլմերում: 1973թ. արժանացել է Ադրբեջանի, 1990թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 2001թ. պարգևատրվել է Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Մահացել է Ստեփանակերտում: