Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՄԱՐՏԻՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ

Դերասան

20 փետրվար, 1896 - 9 մայիս, 1983

Ծնվել է Դոնի Ռոստովում: Նվագել է թառ դպրոցական նվագախմբում: Սովորել է հայկական հոգևոր ճեմարանում, որն անավարտ է թողել` սուղ միջոցների պատճառով: 1911թ-ից սկսել է դերասանական գործունեությունը Նախիջևանի հայկական դրամատիկական թատերախմբում: 1916-20թթ աշխատել է Արևելյան Կովկասի դրամայի և օպերետի հայկական թատրոնում` Ա.Շահենի ղեկավարությամբ: 1920-25թթ աշխատել է Դոնի Ռոստովի օպերետի թատրոնում` որպես դերասան: Եղել է հայկական երաժշտական կոմեդիայի հիմնադիրներից մեկը, կատարել է բազմաթիվ ռուսական օպերետների թարգմանություններ: 1929-30թթ հանդես է եկել «Չուգոնենկո» օպերետում: 1930-39թթ եղել է Ռոստովի, Բաքվի, Պերմի, Սվերդլովսկի, Տուլայի թատրոնների հանդիսավար: 1939-41թթ աշխատել է Կրասնոդարի երաժշտական կոմեդիայի թատրոնում` որպես դերասան: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Ղազախստանի թատրոնում, 1944-47թթ` Վորոշիլովգրադի, 1947-48թթ` Երևանի օպերային թատրոններում: 1948թ-ից մինչ կյանքի վերջ խաղացել է Կրասնոդարի երկրամասային թատրոնի օպերետում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ալեքսանդրովի «Հարսանիք Մալինովկայում» (Պոպանդոպուլո), Միլյուտինայի «Աղջկական իրարանցում» (Տյուֆյակին), «Կրկեսը վառում է կրակները» (Լոսոսինո-Օստրովսկի), Ստրելնիկովի «Աղախին» (Քութաիսով), Շտրաուսի «Գնչուական բարոն» (Զուպան), «Չղջիկ» (Հերթապահ) և այլն: 1960թ. արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Կրասնոդարում, որտեղ 2003թ. նրա անունով փողոց է կոչվել:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար