Հակոբ Մարթայան

Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ

Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան

Գեղանկարիչ

Շառլ Ազնավուր

Երգիչ, երգահան, դերասան

Նորայր Ժամհարյան

Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Աննա Ջանբազյան

Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՐՏԵՄ ԼՈՒՍԻՆՅԱՆ

Դերասան

5 հուլիս, 1910 - 26 հուլիս, 1963

Հարություն Լուսինյան

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Սերիկ Շեկոյանի ամուսինը: 1928թ. ավարտել է Թիֆլիսի հայկական մշակույթի տանը կից դրամատիկական ստուդիան, որից հետո աշխատել է տեղի հայկական թատերական խմբում: Հիմնականում եղել է հերոսական ռոմանտիկական խաղաոճի դերասան, օժտված է եղել գեղեցիկ արտաքինով, թավ, հնչեղ ձայնով, բեմական մեծ հմայքով: Խաղացել է դրամատիկական, կատակերգական ու բնութագրային ավելի քան 150 դեր: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), «Քանդած օջախ» (Հովսեփ), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Սմբատ), «Նամուս» (Սեյրան), Վ.Փափազյանի «Ժայռը» (Ալեքսանդր), Նար-Դոսի «Սպանված աղավնի» (Թուսյան), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո), Րաֆֆու «Սամվել» (Սամվել), Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (Գևորգ Մարզպետունի), Կ.Սիմոնովի «Տղան մեր քաղաքից» (Սերգեյ), Ա.Օսարովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով), Գուցկովի «Ուրիել Ակոստա» (Ուրիել Ակոստա ), Լեոնովի «Արշավանք» (Ֆեոդոր), Վուրղունի «Վագիֆ» (Վագիֆ), Շանշիաշվիլու «Ձորի նահապետ Գոչան» (Գոչա), «Արսեն» (Արսեն), Ս.Ավչյանի «Սայաթ-Նովա» (Սայաթ-Նովա), Գ.Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ» (Հասրաթյան), Ա.Բարսեղյանի «Կամո» (Կամո), Ֆիգեյրեդուի «Աղվես և խաղող» (Եզոպոս) և այլն: 1942-43թթ նկարահանվել է Վերդի-Բեկի «Գեորգի Սահակաձե» ֆիլմում: Պարգևատրվել է մի շարք շքանշաններով, մեդալներով: 1956թ. արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար