Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՄԱՅՐԱՆՈՒՇ ՊԱՐՈՆԻԿՅԱՆ

Դերասանուհի

9 հունիս, 1910 - 18 հունվար, 1990

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանի կինը: 1937թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ա.Սուրովի «Լուսաբացը Մոսկվայի վրա», Դ.Դեմիրճյանի «Վարդանանք», Վ.Փափազյանի «Ժայռ» (Թերեզա) և այլն: Նկարահանվել է «Մանրուք» (1954թ.), «Ոսկե ցլիկ» (1955թ.), «Ճանապարհ» (1961թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1972թ.), «Ժայռը» (1973թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.) ֆիլմերում: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: