Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԵՎԳԵՆԻ ՍԻՄՈՆՈՎ

Բեմադրիչ

21 հունիս, 1925 - 3 օգոստոս, 1994

Ծնվել է Մոսկվայում: Եղել է դերասան, ռեժիսոր Ռուբեն Սիմոնովի որդին: 1947թ. ավարտել է Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ուսումնարանի դերասանական բաժինը: Հետագայում դասավանդել է նույն ուսումնարանի ռեժիսուրայի ամբիոնում, Թատերական արվեստի պետական և Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտներում: 1958թ-ից աշխատել է Մոսկվայի Ե.Վախթանգովի անվան դրամատիկական թատրոնում` որպես ռեժիսոր: 1962թ. նշանակվել է Մոսկվայի Փոքր թատրոնի գլխավոր ռեժիսոր, որին զուգահեռ աշխատել է Ե.Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ 1969-87թթ եղել է գլխավոր ռեժիսորը: Գրել է բազմաթիվ պիեսներ, որոնք նաև բեմադրել է` «Ալեքսեյ Բերեժնոյ», «Ջոն Ռիդ», «Մահ Պավել Առաջինին» և այլն: Եղել է շուրջ 50 բեմադրությունների ռեժիսոր, որոնք բեմադրել է տարբեր թատրոններում, հեռուստաթատրոնում: Բեմադրել է Վ.Շեքսպիրի «Երկու վերոնացի», «Անտոնիոս և Կլեոպատրա», «Օթելլո», Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Ա.Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ», Յ.Գյոթեի «Ֆաուստ», Ա.Բլոկի «Վարդ և խաչ», Է.Բրագինսկու «Հանդիպումներ ճանապարհին», Ա.Արբուզովի «Սպասում», «Քաղաքը լուսաբացին», «Մեզ ինչ-որ տեղ սպասում են», Ա.Գրիբոեդովի «Խելքից պատուհաս», Վ.Զորինի «Թագադրում», Ֆ.Գլադկովի «Թատրոնի երիտասարդությունը», Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները», Մ.Գորկու «Արևի երեխաները» և այլն: 1973թ. նկարահանել է «Իրկուտսկյան պատմություն», 1989թ.` «Ննջարանային խուց» ֆիլմերը: 1961թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 1969թ.` ժողովրդական, 1975թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, 1975թ. և 1981թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի կոչումներին: Մահացել է Մոսկվայում: