ԼԵՎՈՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Դերասան

19 մարտ, 1887 - 15 հունվար, 1963

Լևոն Մելիք-Ալավերդյան

Ծնվել է Շուշիում: 1890թ. ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ սովորել է նախ ծխական, ապա` Ներսիսյան դպրոցում: Մասնակցել է Պողոս Արաքսյանի, Ամո Խարազյանի և Մուրակոյի թատրոններում գործող հայկական խմբերի ներկայացումներին: 1907թ. մտել է Արտիստական ընկերության խմբի մեջ: Բեմական առաջին ուսուցիչները եղել են Հովհաննես Աբելյանը և Սիրանույշը: 1908թ. Աբելյան-Արմենյան խմբի հետ մեկնել է Կոստանդնուպոլիս, Զմյուռնիա, 1910-11թթ` Պարսկաստան: Այնուհետև աշխատել է Բաքվի կուլտուրական ընկերության դրամատիկական խմբում, հետո` Երևանում, Ալեքսանդրապոլում, Բայազեթում, Վանում: 1913-16թթ խաղացել է Թիֆլիսի դրամատիկական խմբում, 1919-24թթ` Պարսկաստանում, ապա` Բաքվի հայկական դրամատիկական թատրոնում, իսկ 1933թ-ից` կրկին Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում: Հիմնականում անձնավորել է բնութագրային դերեր: Կերտել է մի շարք թատերական դերեր բազմաթիվ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կակուլի, Զիմզիմով), «Էլի մեկ զոհ» (Բրիլիանտով), Հ.Պարոնյանի «Պաղդասար ախպար» (Օգսեն), «Ատամնաբույժն արևելյան» (Թովմաս), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Պոլոնիուս), «Օթելլո» (Բրաբանցիո, Յագո), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Բարխուդար), «Պատվի համար» (Էլիզբարով, Սաղաթել), Ա.Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» (Կրեչինսկի), Գ.Բորյանի «Բարձունքներում» (Սեմյոն պապ) և այլն: 1934թ. նկարահանվել է «Գիքոր» ֆիլմում: 1950թ. արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար