Սիմոն Ճուլարտյան

Բանահավաք, բանասեր

Հովսեփ Աթաբեկյանց

Հրապարակախոս, թարգմանիչ, գյուղատնտես

Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Տիգրան Խրլոպյան

Մշակութային գործիչ, արձակագիր

Արմեն Գուլակյան

Բեմադրիչ, դրամատուրգ

Մարիամ Ասլամազյան

Գեղանկարչուհի

Առլեն Ֆրենսիս

Դերասանուհի

Գուրգեն Հովնան

Գրականագետ

Անջելո Էֆրիկյան

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Վահե Ահարոնյան

Դաշնակահար

Սուսաննա Կարապետյան

Երգահան, քանոնահար

Ռուբեն Եսայան

Քանդակագործ

Հովհաննես Զատիկյան

Արձակագիր, պատմաբան

Արարատ Սարգսյան

Գեղանկարիչ

Ալբինա Համբարձումյան

Երգահան, երաժիշտ

 

 

 

 

ՍԻՐԱՆՈՒՇ ԼԱԶՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1986թ. հունիսի 19-ին, Երևանում: Դերասան Սամվել Դանիելյանի կինն է: 2003թ. ավարտել է Երևանի Ս.Բյուրատի անվան թիվ 125 միջնակարգ դպրոցը: Դպրոցին զուգահեռ հաճախել է Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Ասմունք և թատերգություն» խմբակ: 2004թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` «Մահապարտը» (Մերի), «Տիկին Բուքը» (Մարիհեն), Վ.Քաչայի «Գիշատիչների խնջույքը» (Ֆրանսուազ), Ռ.Մարուխյանի «Չիկարելիի արկածները» (Չիկարելի), Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Ծաղրածու), Ա.Վամպիլովի «Ավագ որդի» (Նինա), «3 նարնջի մասին» (Նինետա), Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչ» (Աշակերտ Գայանե), «Ալի Բաբան և 40 ավազակները» (Մարջան), Ա.Խնկոյանի «Մկների ժողովը» (Ցիցո), Կ.Խոդիկյանի «Հրեշտակ ցպահանջ» (Նարե) և այլն: Նկարահանվել է «Պահանջվում է միլիոնատեր» (2010թ.) ֆիլմում, բազմաթիվ գովազադային հոլովակներում, հեռուստահաղորդումներում, հեռուստասերիալներում: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն երիտասարդ դերասանուհի»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար