Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՍԻՐԱՆՈՒՇ ԼԱԶՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1986թ. հունիսի 19-ին, Երևանում: Դերասան Սամվել Դանիելյանի կինն է: 2003թ. ավարտել է Երևանի Ս.Բյուրատի անվան թիվ 125 միջնակարգ դպրոցը: Դպրոցին զուգահեռ հաճախել է Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Ասմունք և թատերգություն» խմբակ: 2004թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` «Մահապարտը» (Մերի), «Տիկին Բուքը» (Մարիհեն), Վ.Քաչայի «Գիշատիչների խնջույքը» (Ֆրանսուազ), Ռ.Մարուխյանի «Չիկարելիի արկածները» (Չիկարելի), Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Ծաղրածու), Ա.Վամպիլովի «Ավագ որդի» (Նինա), «3 նարնջի մասին» (Նինետա), Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչ» (Աշակերտ Գայանե), «Ալի Բաբան և 40 ավազակները» (Մարջան), Ա.Խնկոյանի «Մկների ժողովը» (Ցիցո), Կ.Խոդիկյանի «Հրեշտակ ցպահանջ» (Նարե) և այլն: Նկարահանվել է «Պահանջվում է միլիոնատեր» (2010թ.) ֆիլմում, բազմաթիվ գովազադային հոլովակներում, հեռուստահաղորդումներում, հեռուստասերիալներում: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն երիտասարդ դերասանուհի»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար