Ալեքսանդր Արղության

Պետական գործիչ, հրապարակախոս

Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 12-ին, Երևանում: 1997թ. ավարտել է Երևանի թիվ 178 միջնակարգ դպրոցը: 1997-2001թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տիկնիկային թատրոնի դերասան բաժնում` Ռուբեն Բաբայանի արվեստանոցում: 1999թ-ից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` որպես դերասան: 1999-2001թթ սովորել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնին կից ստուդիայում: 1999թ-ից աշխատում է «Միմոս» խամաճիկների թատրոնում` որպես դերասան-տիկնիկավար: Խաղացել է «Բուրատինոյի արկածները», «Ճանապհորդ գորտը», «Կոշկավոր կատուն», «Կիկոս», «Բարեկենդանը», «Ոսկե ճուտիկը», «Մի գայլի պատմություն» ներկայացումներում: Մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոների: 2003-10թթ աշխատել է «Հայրենիք» հեռուստաընկերությունում` որպես «Վերկացիկ» մանկական հաղորդաշարի դերասան: 2004-10թթ աշխատել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` որպես դերասան-մնջախաղաց: Խաղացել է «Շերանիկ», «Չարի ծաղիկներ» ներկայացումներում: 2006թ. «Շերանիկ» ներկայացումով մասնակցել է «Հայֆեստ» և Սիբիույում անցկացվող թատերական միջազգային փառատոներին: Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում խաղացել է «Երրորդը» (Ագռավ), «Բալենու այգին» (Սեմյոն Պանտելեևիչ), «Բեթխեհեմի աստղի տակ» (Քաղաքացի, գյուղացի, մոգ, հովիվ, երգչախումբ), «Ոսկե ձկնիկը» (Սկոմորոխ), «Երբ ծաղկում է մարգարտածաղիկը» (Նապաստակ), «Կարմիր գլխարկը» (Գայլ), «Սուտլիկ որսկանը» (Չատի-Մատի), «Անհաղթ աքլորը» (Գանձապահ), «Աչքերի որս» (Պոետ), «Բաց ծովում» (Յան), «Ak. Ak.» (Ակակի Ակակիևիչ Բաշմաչկին), «Սխալների կատագերգություն» (Անտիֆոլոս Սիրակուզացի), «Թզուկի երգը» (Երաժիշտ, Խրթվիլակ), «Ալիսան հրաշքների աշխարհում» (Գլխարկագործ, Չեշիրյան կատու), «Փոքրիկ Իշխանը» (Աղվես), «Ամպից պեկված հեքիաթ» (Երաժիշտ և Լապտերավառ), «Աբու Հասանի մաշիկները» (Աբու Հասան), «Փոքրիկ Իդայի ծաղիկները» (Նարգիզ), «Զվարճասեր մուկին» (Կատու) և այլ դերեր: 2009թ. բեմադրել է Վ.Օրլովի «Ոսկե ճուտիկը» պիեսը, որը մասնակցել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին: Մասնկացել է Կահիրեում, Պրահայում, Տրապիզոնում, Իզմիրում, Թեհրանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պլովդիվում, Սոչիում, Եկատերինբուրգում, Սուբոտիցայում, Շեգետում, Օրենբուրգում, Բուխարեստում և այլ քաղաքներում անցկացվող թատերական փառատոներին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար